Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդականի պաշտոնից

Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Քաղաքականություն
21:13, 03 июнь 2021
Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդականի պաշտոնից: Նա մնում է ԱՀ նախագահի խորհրդականը՝ հասարակական հիմունքներով: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանից:

Հիշեցնենք, որ Աղաբեկյանը  Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդական էր նշանակվել 2020 թվականի հունիսի 8-ին։

Վերջինս 2000-ից 2007 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, նա ունի զինված ուժերի գեներալ -լեյտենանտի զինվորական կոչում և «Արցախի հերոս» է։