Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում կորոնավիրուսից մահացածներին կդիահերձեն.ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Հայաստանում կորոնավիրուսից մահացածներին կդիահերձեն.ԱԺ-ն ընդունեց նախագիծը
Քաղաքականություն
13:18, 04 июнь 2021
ԱԺ-ն այսօրվա արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով թույլատրվում է Հայաստանում կորոնավիրուսից մահացածներին ևս դիահերձել:

Նախագիծն ընդունվեց ստացավ 76 կողմ ձայնով;

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հիշեցրեց, որ երբ նոր էր տարածվել կորոնավիրուսային վարակը, օրենքում փոփոխությամբ սահմանել էին, որ ինչ-որ ժամանակահատված կորոնավիրուսով հիվանդ անձանց մահվան դեպքում ախտաբանաանատոմիական դիահերձումներ չիրականացվեն: Նախագծով հանվում է այդ արգելքը: