Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լուրջ գործողություններ չի ձեռնարկում` իր որոշումը պաշտպանելու համար․ Դանիել Իոաննիսյան

Քաղաքականություն
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Վարչական դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի։ ԿԸՀ-ն, հիշեցնեմ, որոշել էր հեռացնել Քոչարյանի «Հայաստանը կառուցելիս» և «Կյանք և ազատություն» պաստառները։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացուցիչ չի ուղարկել դատական նիստին և լուրջ գործողություններ չի ձեռնարկում`իր որոշումը պաշտպանելու համար։
Խիստ մտահոգիչ է, որ ԿԸՀ-ն, որը սովորաբար նույնիսկ չնչին գործերով է ներկայանում դատարան ու պնդում իր մոտեցումները, այժմ չի պաշտպանում` Քոչարյանի պաստառները հանելու իր որոշումը։
Զարմանալի չէ Քոչարյանի մոտեցումը, ըստ որի իր դեմքով պաստառները իր քաղաքական ուժի հետ չի ասոցացվում։ Բայց անընդունելի է ԿԸՀ-ի անտարբերությունը։
Պաստառները, որոնք ակնհայտորեն քարոզչական են ու խախտում են հավասարության սկզբունքը պետք է հանվեն ու ԿԸՀ-ն պետք է պնդի իր մոտեցումը։
Հ.Գ. Հավելեմ, որ սա հին պրակտիկա է. Վարչական մարմինը, ձևական առումով ու չուզենալով, կատարում է իր պարտականությունը (ընդունում է որոշում), բայց չի պաշտպանում այն դատարանում ու հեչ դեմ չի, որ այն անվավեր ճանաչվի։
«Անկախ Դիրորդ» դաշինքը շարունակում է վերահսկել վարչական դատարանում ընտրական վեճերի քննությանը»։