Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմադիր թեկնածուներից մեկն ասոցացվում է քաղաքական սպանությունների հետ՝ Հոկտեմբերի 27, Մարտի 1 և այլն․ Ալեն Սիմոնյան․ Տեսանյութ

Ընդդիմադիր թեկնածուներից մեկն ասոցացվում է քաղաքական սպանությունների հետ՝ Հոկտեմբերի 27, Մարտի 1 և այլն․ Ալեն Սիմոնյան․ Տեսանյութ
Քաղաքականություն
15:47, 04 июнь 2021
«Ընդդիմադիր թեկնածուներից մեկն ասոցացվում է մահվան հետ, որովհետև «Հոկտեմբերի 27» է տեղի ունեցել, երբ ինքը եղել է երկրի անվտանգության երաշխիքը ու դեռ պատմության ընթացքում կպարզենք՝ արդյո՞ք այդ երաշխիք չլինելը միակ մասնակցությունն է եղել այդ ամեն ինչի մեջ, թե՞ ոչ, որովհետև այդ մարդու իշխանավարման տարիներին տեղի է ունեցել Մարտի 1»,-այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ 

«Ռոբերտ Քոչարյանի օրոք Երևանի փողոցում գնդակահարվել են 10 մարդիկ։ Հայ մարդկանց գնդակահարել են Երևանի փողոցում, զուգարանում մարդու գլուխն այնքան են խփել լվացարանին, որ մահացել է։ Դրանով է ինքն ասոցացվում»,- հավելեց ԱԺ փոխնախագահն ու նշեց, որ մարդիկ չեն վախում, որ ինքը գալու է իշխանության, մարդիկ չեն վախեցել նաև իր իշխանավարման օրոք, և այդ մարդկանց մեծ մասն ԱԺ-ում նստած են։

«Գնացեք փողեր ծախսեք, փիառշիկներ վարձեք, փորձեք ստանալ մարդասպանության, արյան հետ ասոցացվող մարդուց մաքրամաքուր կերպար, որը փորձելու է այստեղ 10 հոգանոց ֆրակցիա ձևավորի, որ հետագա դատավարությունների ժամանակ այս ամենը ներկայացնի իբրև քաղաքական հետապնդում»,- ասաց Ալեն Սիմոնյանը խոսքն ուղղելով Ռոբերտ Քոչարյանի համախոհներին։

Տեսանյութն՝ այստեղ