Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանը Ստամբուլում ճանաչել է Արցախը՝ Ադրբեջանի կազմի մեջ. գնացեք Սերժ Սարգսյանի հետ մրցեք

Քոչարյանը Ստամբուլում ճանաչել է Արցախը՝ Ադրբեջանի կազմի մեջ. գնացեք Սերժ Սարգսյանի հետ մրցեք
Քաղաքականություն
15:54, 04 июнь 2021
«Ռոբերտ Քոչարյանի, դաշնակցականների, այդ դաշինքի հիմնական մրցակիցն անցյալն է, որին իրենք չեն կարողանալու հաղթեն, ու նաև Սերժ Սարգսյանն է ձեր մրցակիցը՝ գնացեք իր հետ մրցեք»,- ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն արտահերթ նիստի ժամանակ։ 

Ալեն Սիմոնյանի մեկնաբանմամբ Ռոբերտ Քոչարյանը ո՛չ հայերեն խոսել գիտի, ո՛չ էլ հայերեն գրել գիտի, հետևաբար ինչպե՞ս պետք է բանավիճի։ 

«Ասում են դուք հանձնեցիք Արցախի 70 տոկոսը։ Քոչարյանը Ստամբուլում ստորագրել է մի փաստաթուղթ, որտեղ ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմի մեջ։ Եվ ինչպես նշեց Լևոն Տեր-Պետրոսյանը բանակցությունները ձգվել են այնքան, մինչև Ադրբեջանը կարողանա ուժեղանա»,- նկատեց ԱԺ փոխնախագահը։ 

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ Քոչարյանը սուտ է խոսում, երբ ասում է թե հոկտեմբերի 3-ին զեկույց է եղել, որ պատերազմը կանգնելու է․ «Բա ու՞ր է այդ փաստաթուղթը։ Ասում է բանակցային պրոցեսը մտցրել եք փակուղու մեջ, ում որ իշխանությունը փոխանցել ես՝ Սերժ Սարգսյանին՝ ԱԺ ամբիոնից հայերեն հոդաբաշխ խոսքով ասեց, որ այդ բանակցային պրոցեսը փակուղու մեջ է։ Հարմար չէ՞ր այդ պահին Սերժ Սարգսյանին բան ասել, պետք է այսօրվա իշխանությա՞նը ասել։ Գծել եք, 2010թ․-ից էն կողմ Շուռնուխի կեսը տվել եք Ադրբեջանին»։

Ալեն Սիմոնյանն անդրադառնալով «Իմ քայլից» պատգամավոր դարձած, այնուհետև խմբակցությունից դուրս եկած Աննա Գրիգորյանին՝ հարցադրում արեց, թե ասում են կադրեր չունեք․ «Աննա Գրիգորյանը մեր կադրն է, բա ինչի՞ եք վերցրել, անհաջող կադր է երևի դրա համար։ Ես մտավախություն ունեմ, որ այդ դաշինքն էլ երկարատև կյանք չունի, որովհետև ամսի 21-ին լույսը բացվելու է ու այդ փչած փուչիկից ոչ մի բան չի մնալու»։