Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանը բառացի ասել է` «Ես որոշել եմ, որ Ղարաբաղը պետք չի բանակցային սեղանին մասնակցի». Փաշինյանը մեջբերեց «Գոլոս Արմենիի»-ում հրապարակված Քոչարյանի խոսքը

Քոչարյանը բառացի ասել է` «Ես որոշել եմ, որ Ղարաբաղը պետք չի բանակցային սեղանին մասնակցի». Փաշինյանը մեջբերեց «Գոլոս Արմենիի»-ում հրապարակված Քոչարյանի խոսքը
Քաղաքականություն
14:53, 05 июнь 2021
«ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնարդ Ֆասիեն 2009թ. հոկտեմբերին Ստեփանակերտ այցելության ընթացքում հայտարարել է` բառացի մեջբերում եմ. «Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը ժամանակին դադարեցվել է հայկական կողմի որոշմամբ»»,- այսօր աբովյանցիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը :

Նիկոլ Փաշինյանը նաև ներկայացրեց Ղարաբաղի ներկայացչությանը բանակցային գործաընթացից դուրս մղելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը. «Քոչարյանը 2004թ. ապրիլին «Գոլոս Արմենիի» թերթի ընթերցողների հարցերին պատասխանելիս անդրադարձել է Ղարաբաղին բանակցային սեղանից դուրս թողնելուն և ասել է. «Տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանը պատրաստ է կարգավորման ցանկացած ձևի, բայց խնդիրը Ղարաբաղն է, ավելի ճիշտ Ղարաբաղի ղեկավարությունը: Հարց է առաջանում` մի՞թե Հայաստանն ի վիճակի չէ իրենից Ղարաբաղի ակնհայտ կախվածության պայմաններում ճնշում գործադրել և ստիպել համաձայնել այս կամ այն դիրքորոշման հետ: Ես առաջարկել եմ փոխել այդ տեսակետը և փորձել Հայաստանի ռեսուրսն օգտագործել Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ սեփական դիրքորոշումներն ու մոտեցումները մշակելու համար: Այսինքն, ոչ թե մենք համաձայն ենք կարգավորման ցանկացած ձևի, որին կհամաձայնի Ղարաբաղը, այլ մենք ունենք սեփական դիրքորոշում և պատրաստ ենք այն պնդել, ես այդպես էլ արեցի»»:

Այս համատեքստում Փաշինյանն ընդգծեց. «Մարդը բառացի ասել է` ես որոշել եմ որ Ղարաբաղը պետք չի բանակցային սեղանին մասնակցի»: