Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի՝ GALLUP-ին պատվիրած հարցման իրական արդյունքները խիստ անհանգստացրել են նրա դաշինքի անդամներին․ Բաղրամյան 26

Քոչարյանի՝ GALLUP-ին պատվիրած հարցման իրական արդյունքները խիստ անհանգստացրել են նրա դաշինքի անդամներին․ Բաղրամյան 26
Քաղաքականություն
18:19, 06 июнь 2021
Տելեգրամյան Բաղրամյան 26 ալիքը տեղեկացնում է․

«Ռոբերտ Քոչարյանի վերջերս պատվիրած նախընտրական իրական հարցումների,հասարակական կարծիքները խիստ անհանգստացրել են նրա «Հայաստան» դաշինքի անդամներին։
Այդ միավորման մեր աղբյուրները հայտնում են, որ GALLUP-ի իրական թվերը տարբերվում են նրա ղեկավար Արման Նավասարդյանի հրապարակած տվյալներից։
GALLUP-ի հարցման իրական արդյունքների համաձայն, հարցվածների 37,7 տոկոսը հունիսի 20-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին,պատրաստ է քվեարկել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքի օգտին, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի օգտին՝ 12,6 տոկոս, իսկ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հավաքելով հարցվածների ընդամենը 3,8 տոկոսը, անսպասելիորեն երրորդ տեղը զիջել է Արթուր Վանեցյանի «Պատիվ ունեմ» դաշինքին, որին պատրաստ է ձայն տալ հարցվածների 7,6 տոկոսը»,- նշված է հայտարարության մեջ։