Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թե ինչպես է Քոչարյանը բռնում սեփական սուտը եւ ոչնչացնում ինքն իրեն․ ilur.am

Թե ինչպես է Քոչարյանը բռնում սեփական սուտը եւ ոչնչացնում ինքն իրեն․ ilur.am
Քաղաքականություն
19:14, 06 июнь 2021
Գեղարքունիքի մարզի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Ռ. Քոչարյանը ասել է հետեւյալը.

«Ես Հայաստանի նախագահն եմ դարձել 1998 թվականից։ 1996 թվականի դեկտեմբերին կայացած Լիսաբոնյան գագաթնաժողովից հետո որևէ բանակցային գործընթաց չի եղել։ Ըստ էության, ամբողջ 1997 թվականին և մինչև 1998 թ․-ի ապրիլ ամիսը (ես ՀՀ նախագահ եմ ընտրվել 1998թ․-ի փետրվարին, բայց այդ պաշտոնն ստանձնել եմ ապրիլին)։ Մինչ այդ, մոտ 1․5 տարի ինտենսիվ բանակցություններ են եղել ՀՀ առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի խորհրդական Վաֆա Գուլուզադեի միջև։ Ինտենսիվ բանակցություններ՝ առանց Ղարաբաղի»։

Քոչարյանը այս նույն ձեռնածությունը պակաս տեղյակ լսարանի համար կրկնում է արդեն որերորդ անգամ։ Նա, անշուշտ, շատ լավ գիտի, թե ինչի մասին է խոսքը, երբ ասվում է՝ որպես ԿՈՂՄ Լեռնային Ղարաբաղին հակամարտության կարգավորման պրոցեսից դուրս հանելու մասին։ Խոսքը Ղարաբաղի՝ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄ լինելու միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի մասին է, ոչ թե տարբեր ձեւաչափի բանակցություններում սեղանի կողքը նստած լինել-չլինելու մասին։ Ամեն անգամ, երբ նա այս՝ նիկոլական մակարդակի «կռուտիտը» արել է, նրան բացատրվել է, թե ինչն ինչոց է։ Հիմա նորից կրկնում է։

Քոչարյանն իր «Կյանք եւ ազատություն» հուշապատում գրքում ճշգրիտ գիտի, թե ինչ բան է Ղարաբաղի ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄ կարգավիճակը, եւ որքան կարեւոր է եղել դա։ Դե, հիմա թող բանավիճի ինքն իր հետ։ (Ստորեւ վերահրապարակվող հոդվածը գրվել եւ հրապարակվել է 2019 թվականին՝ նրա գրքի լույս տեսնելուց հետո)։

***

 Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքից մի հատված.

 «Բանակցային պրոցեսն ուներ նաեւ երկրորդ մի բաղադրիչ՝ անմիջապես կապված ռազմական գործողությունների հետ։ Ամեն անգամ, մեր կողմից հերթական շրջանի զբաղեցումից հետո, ռուսաստանյան միջնորդը մեզ առաջարկում էր հրադադարի մասին համաձայնագիր կնքել։ Եւ ամեն անգամ մենք պնդում էինք, որ այդ համաձայնության տակ պետք է դրվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության կամ արտաքին հարաբերությունների նախարարների, ոչ թե Հայաստանի ստորագրությունը, ինչպես դա պահանջում էր Ադրբեջանը։

Դա սկզբունքորեն կարեւոր էր, քանի որ ընդգծում էր մեր կարգավիճակը որպես հակամարտության կողմ, եւ այն փաստը, որ մեր անկախության հիմքում դրված է ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը։ Եթե որպես հակամարտության կողմ ճանաչվում էր Լեռնային Ղարաբաղը, Հայաստանը միջազգային հանրության աչքում դիտվում էր որպես հակամարտության մեջ ներքաշված կողմ, ոչ թե դրա սկզբնաղբյուր։ Եւ դա ամբողջությամբ համապատասխանում էր իրականությանը։ Մինչդեռ Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում միշտ կառչում էր պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքին։ Հրադադարի մասին համաձայնագրերի ստորագրումը առանց Ղարաբաղի, միայն Հայաստանի հետ, կարող էր օգտագործվել, որպեսզի Հայաստանը միջազգային հանրության աչքում դիտվեր որպես հակամարտության կողմ, եւ նրան մեղադրեին հարեւան երկրի դեմ ագրեսիայի մեջ» (էջ 199-200)։

Ամեն ինչ ճիշտ է, անգամ՝ ճշգրիտ։

Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի՝ որպես հակամարտության կողմի կարգավիճակը եւ նրան որպես ինքնորոշվող սուբյեկտ ճանաչելը (կամ նրա ինքնորոշման իրավունքը), պատկերավոր ասած՝ նույն ձողի երկու ծայրերն են կամ մագնիսի երկու բեւեռներ. չկա մեկը՝ չի կարող լինել մյուսը։

Եւ հայկական դիվանագիտությունը 1994 թվականին հասավ նրան, որ ոչ թե ժամանակավոր հրադադարների համաձայնություններով «ընդգծվի», այլ միջազգային ամենաբարձր՝ ԵԱՀԿ մակարդակով միջազգայնորեն արձանագրվի եւ ճանաչվի Լեռնային Ղարաբաղի՝ հակամարտության լիիրավ եւ հավասարազոր կողմ լինելը։ Եւ դա արվեց ոչ միայն ի հեճուկս Ադրբեջանի ամենահամառ դիմադրությունը, այլ նաեւ՝ նույն միջազգային հանրության չկամությունը հաղթահարելով (գաղտնիք չէ, որ միջազգային հանրության համար շատ ավելի հարմար է նմանօրինակ հակամարտությունները լուծել տարածքային ամբողջականության, քան ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա)։

Այսինքն՝ իր տարողությամբ ու քաղաքական կշռով Հայաստանի դիվանագիտական այս հաղթանակը նույնքան արժեք ու կշիռ ուներ, որքան ռազմաճակատներում տարած հաղթանակները. եթե ռազմաճակատային հաղթանակներն ապահովում էին Ղարաբաղի «ֆիզիկական» անվտանգությունը ներկա ժամանակում, ապա դիվանագիտական այդ ձեռքբերումն ապահովում էր ռազմաճակատային հաղթանակների քաղաքական արդյունավորումը՝ միջազգային իրավունքի հիման վրա ինքնորոշման ճանապարհով անկախության հասնելու խնդրի լուծումը ապագայում։ Մինչդեռ, չճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես հակամարտության կողմ, կնշանակեր Ղարաբաղն ինքնորոշվող սուբյեկտից վերածել տարածքային վեճի օբյեկտի, այո, կնշանակեր նաեւ ճանապարհ թողնել Հայաստանն ագրեսոր ճանաչելու համար՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ղարաբաղի համար։

Եւ այս ամենը, ինչպես տեսնում ենք, շատ լավ հասկացել է Քոչարյանը։

Հասկացել է ոչ միայն սա։

Եւս մի մեջբերում նրանից.

«Ղարաբաղը չճանաչված հանրապետություն էր մնում, մեզ վրա ուղղակի ճնշում գործադրելու լծակներ չկային, և, բնականաբար, ողջ ճնշումը կենտրոնանում էր Հայաստանի վրա: Տրամաբանությունը հասկանալի էր. քանի որ Հայաստանն օժանդակում է Ղարաբաղին, նրա վրա էլ ընկնում է մեզ մոտ տեղի ունեցողի պատասխանատվությունը» (էջ 183):

Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի, որպես հակամարտության կողմի միջազգային մանդատը նաեւ յուրահատուկ մի առավելություն ուներ։ Ղարաբաղին չէին կարող ճնշել, ի տարբերություն Հայաստանի եւ Ադրբեջանի՝ նրա նկատմամբ միջազգային սանկցիաներ հնարավոր չէր կիրառել։ Այս հանգամանքը հայկական կողմի համար դիվանագիտական ճկունության կարեւոր մի մեխանիզմ էր, եւ դա էլ է ճշգրիտ արձանագրում Ռ. Քոչարյանը։

Եւս մի խոսուն մեջբերում 1994-ի մայիսի սկզբին Բիշքեկում հրադադարի բանակցությունների առիթով.

«Համաձայնագրի ստորագրման այն պայմանները, որ անմիջապես սկսեց առաջ քաշել Ջալիլովը, անընդունելի էր մեզ համար. օրինակ, նա պահանջում էր, որպեսզի արձանագրության տակ դրվի Հայաստանի ստորագրությունը, հայտարարելով, թե ԼՂՀ-ի մասնակցությունը այդ հանդիպմանը ընդհանրապես օրինաչափ չէ, քանի որ, նա, իբր, «հակամարտության կողմ» չէ.... Դա հատկապես զարմանալի էր, նկատի ունենալով այն փաստը, որ 1993 թվականի ընթացքում մենք ուղիղ, առանց Հայաստանի մասնակցության, ստորագրել ենք կրակի դադարեցման տասը համաձայնագիր։ Ես կարող եմ ենթադրել այդօրինակ անհետեւողականության պատճառը.  հիմա, գործը խաղաղության էր գնում, նրանք հատկապես անհանգստանում էին, որ հաջորդ քայլով մենք պահանջելու ենք ԼՂՀ անկախության ճանաչումը» (էջ 212)։

Ադրբեջանը հրադադարից եւ Լեռնային Ղարաբաղի համար հակամարտության կողմի մանդատի վերջնական ձեռքբերումից հետո էլ չի հաշտվել այդ իրողության հետ ու ամեն կերպ պայքարել է այն չեղարկելու համար։ Ահա եւս մի վկայություն արդեն 1996 թվականին վերաբերող.

Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում