Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյուղական համայնքներում վերջին մեկ ամսում Նիկոլ Փաշինյանի վարկանիշը որևէ փոփոխության չի ենթարկվել, սա բացատրվում է գյուղական բնակչության պահպանողական մտածելակերպով․ Էդգար Թամարյան

Գյուղական համայնքներում վերջին մեկ ամսում Նիկոլ Փաշինյանի վարկանիշը որևէ փոփոխության չի ենթարկվել, սա բացատրվում է գյուղական բնակչության պահպանողական մտածելակերպով․ Էդգար Թամարյան
Քաղաքականություն
19:24, 06 июнь 2021
Էդգար Թամարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Մաթեմատիկական ապացույց «Գելափ»-ի հարցումները կեղծված լինելու մասին։ Հարցումները կատարվել են 27.04.2021-04.06.2021։ Ինչպես տեսնում ենք գրաֆիկից շուրջ մեկ ամսվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գյուղական համայնքներում կազմել է 34,9-31,8%, տատանումը 3,1%, ինչը տեղավորվում է հարցման ստատիստիկական սխալանքի տիրույթում։ Ուստի, կարելի է պնդել, որ գյուղական համայնքներում վերջին մեկ ամսում Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ստատիստիկորեն որևէ փոփոխության չի ենթարկվել։ Սա բացատրվում է գյուղական բնակչության պահպանողական մտածելակերպով։ Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը մեկ ամսվա ընթացքում 6,1%-ից «աճել» է 14,5%-ի՝ շուրջ 2,4 անգամ։ Պատկերացնում ե՞ք, նույն հայ գյուղացիները չեն փոփոխել իրենց կարծիքը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անգամ վերջին մեդիատեռորների արդյունքում, բայց չգիտես, որտեղ կա մի այլ տեսակի «գյուղացիություն», որն փոփոխական է։