Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատվախնդիր թալանչիները․ «Պատիվ ունեմ» դաշինքը բացառելու է հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը, անցումային արդարադատության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման իրականացումը

Պատվախնդիր թալանչիները․ «Պատիվ ունեմ» դաշինքը բացառելու է հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը, անցումային արդարադատության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման իրականացումը
Քաղաքականություն
21:19, 06 июнь 2021
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ծրագրի «Պայքար կոռուպցիայի դեմ» բաժնում նշվում է, որ ընտրվելու դեպքում զարգացնելու է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգ և ապահովելու է դրա գործնական կիրառությունը, գրում է iravaban.net-ը։

«Բացառել կոռուպցիայի դեմ պայքարի պատրվակով և շահարկմամբ այնպիսի նոր ինստիտուտների նախատեսումը, որոնց արդյունավետությունը ոչ միայն ապացուցված չէ միջազգային պրակտիկայում, ենթադրում է հսկայական ֆինանսական ծախսեր, այլև խնդրահարույց է Սահմանադրության տեսանկյունից (հակակոռուպցիոն դատարան, անցումային արդարադատություն, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում) և հանգեցնելու են միջազգային դատական ատյաններում Հայաստանի Հանրապետության դեմ կայացվող բազմաթիվ վճիռների՝ պետության համար առաջացնելով թե՛ ֆինանսական հետևանքներ, թե՛ միջազգային հեղինակության ու ներդրումների անկման ռիսկեր։

Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի առանցքում պետք է լինեն անկախ և բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող դատական, դատախազական և քննչական համակարգեր։

Մյուս կողմից՝ պետք է մեծացնել կոռուպցիա երևույթի նկատմամբ հանրային անհանդուրժողականությունը և կոռուպցիոն հանցագործությունների համար պատասխանատվության անխուսափելիությունը»,-նշված է ծրագրում։
Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Դաշինքի որդեգրած սկզբունքներն են՝
● Սահմանադրության, ՀՀ վավերացրած միջազգային փաստաթղթերի և կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն միջազգային փորձի արմատավորումը,
● կոռուպցիոն հանցագործությունների համար պատասխանատվության անխուսափելիությունը։