Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինքդ քեզ պետք է գնդհակահարեիր. Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին

Ինքդ քեզ պետք է գնդհակահարեիր. Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին
Քաղաքականություն
12:27, 07 июнь 2021
«Կան քաղաքական ուժեր, որոնք իրենց քարոզչությունը տանում են հետևյալ տրամաբանությամբ: Ասում են՝ այ մենք գալու ենք, իշխանությունը վերցնելու ենք: Մենք ասում ենք՝ ժողովուրդը կորոշի, ոնց որոշի այդպես էլ իրականությունը տեղի կունենա: Ոմանք ասում են, որ հունիսի 20-ին և դրանից հետո կրելու են, մենք էլ ասում ենք՝ ձեր պատիժն եք կրելու»,- այս մասին այսօր՝ հունիսի 7-ին Արմավիրի մարզում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցում է ընտրություններին, որպեսզի ժողովուրդը երկրի տիրոջ կարգավիճակը չկորցնի և հունիսի 20-ին ՀՀ քաղաքացին կվերահաստատի իր իշխանությունը:

«Այո՛, պատերազմը մեծ հարված հասցրեց մեզ: Մենք բախվեցինք նրա հետ, որ Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման գնալու ոչ մի տարբերակ չունեինք: 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունները հենց խաղաղությունը վերականգնելու համար են»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը: