Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մեր վարչապետը դու ես», «Դա ասելով չի հունիսի 20-ին կքվեարկեք, այդպես էլ կլինի․ Վարչապետի պաշտոնակատարը՝ փարաքարցիներին

«Մեր վարչապետը դու ես», «Դա ասելով չի հունիսի 20-ին կքվեարկեք, այդպես էլ կլինի․ Վարչապետի պաշտոնակատարը՝ փարաքարցիներին
Քաղաքականություն
12:59, 07 июнь 2021
Նիկոլ Փաշինյանին փարաքարցիները դիմավորեցին «Մեր վարչապետը դու ես» արտահայտությամբ։ Փարաքարցիները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթի ընթացքում ևս վանկարկում էին «Մեր վարչապետը դու ես» արտահայտությունը։ Նիկոլ Փաշինյանն այս խոսքին ի պատասխան նշեց․ «Դա ասելով չի, հունիսի 20-ին կքվեարկեք, այդպես էլ կլինի։»։  

Փաշինյանը ներկայացնելով արված և արվելիք գործերը նշեց․ «2019թ․ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Փարաքար համայնքի կենտրոնական փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգում է իրականացվել և ծախսվել է 97,8 մլն դրամ։ Փարաքարի միջնակարգ դպրոցի ծրագիրը պետք է մեկնարկի առաջիկայում՝ 1,7 մլրդ դրամ ընդհանուր արժեքով և 2021թ․ սկսվում է շինարարությունը։ Ծրագրի ավարտը նախատեսված է 2023թ․։ 2020թ․ իրականացվում, են նաև հետևյալ սուբվենցիոն ծրագրերը՝ Փարաքար համայնքի գոյություն ունեցող կեղտաջրերի մաքրման կայանի վերակառուցումը՝ ծրագրի արժեքը 68,3 մլն դրամ, ծրագիրն ավարտման փուլում է։ Փարաքար համայնքում կոյուղագծի կառուցման աշխատանք՝ 1400 գծամետր, Թաիրովի Մամիկոնյան փողոցից մինչև Թաիրովի Արարատյան փողոց։

Ծրագրի արժեքը 56,1 մլն դրամ։ Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվում է Փարաքարի ներտնային ոռոգման ցանցի վերականգնման աշխատանքները, որը կավարտվի 2021թ»։

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ 2021թ․նախատեսվում է սկսել հետևյալ սուբվենցիոն ծրագրի աշխատանքները․ «Փարաքարի Գասպարյան փողոցի մի հատվածի Մեքենագործներ-Մամիկոնյան փողոցների ասֆալտապատում և բարեկարգում։ Այստեղ 105 մլն դրամ նախագծային արժեքով՝ 30 տոկոսը ֆինանսավորում է կառավարությունը իսկ 70 տոկոսը համայնքի միջոցներից է ֆինանսավորվում։

Փարաքարի Վ․Սարգսյան թաղամասի վերակառուցում և Էրեբունի փողոցի կոյուղագծի նորոգում։ Փարաքար համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանց և արևային էներգիայի տեղադրում, որը 85 մլն դրամանոց ծրագիր է, 50 տոկսը կառավարությունն է ֆինանսավորելու, 50 տոկոսը՝ համայնքը։ Եվ Փարաքար համայնքի գազամատակարարման համակարգի ընդլայնում 130մլն դրամ նախնական արժեքով կրկին 50 տոկոսը կառավարությունը, 50 տոկոսը համայնքը»։