Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոմանք ասում են՝ հունիսի 20-ին իրենք կրելու են, մենք էլ ասում ենք՝ ձեր պատիժն եք կրելու հունիսի 20-ից հետո․ Նիկոլ Փաշինյան

Ոմանք ասում են՝ հունիսի 20-ին իրենք կրելու են, մենք էլ ասում ենք՝ ձեր պատիժն եք կրելու հունիսի 20-ից հետո․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
13:38, 07 июнь 2021
««Առաջիկա ընտրությունների վերաբերյալ կա երկու դիրքորոշում՝ կան քաղաքական ուժեր, ովքեր իրենց քարոզարշավը տանում են հետևյալ տարամաբանությամբ՝ ասում են․ «Այ մենք գալու ենք հեսա իշխանությունը վերցնելու ենք»։ Իսկ մենք ասում ենք․ «Ժողովուրդը կորոշի և մենք ասում ենք՝ ժողովուրդը ոնց որոշի այդպես էլ իրականությունը տեղի կունենա»»,-այսօր փարաքարցիների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Ես ուզում եմ դուք ֆիքսեք այս տարբերությունը, որովհետև ոմանք ասում են՝ հունիսի 20-ին և դրանից հետո իրենք կրելու են, մենք էլ ասում ենք՝ ձեր պատիժն եք կրելու հունիսի 20-ից հետո»,- Փաշինյանի այս խոսքի առնչությամբ վարչապետի պաշտոնակատարի համակիրներն սկսեցին ծափահարել։ 

Նիկոլ Փաշինյանի խոսքով, եթե ժողովրդի որոշումը պետք է լինի, որ գործող իշխանությունը առաջնորդի երկիրը այդպես էլ կանեն, իսկ եթե ժողովուրդը որոշի, որ չպետք է կառավարեն՝ ապա գործող իշխանությունը դեմ չի գնա ժողովրդի կամքին․ «Մեր մասնակցության ամենակարևոր մոտիվացիան հենց դա է, որ ժողովուրդը երկրի տիրոջ իր կարգավիճակը չկորցնի։ Եվ ես համոզված եմ, որ 2020թ․հունիս 20-ին քաղաքացին կվերահաստատի իր իշխանությունը։ Մենք չենք ասելու ժողովուրդ կքվեարկեք մեր օգտին, մենք ասելու ենք՝ ժողովուրդ քվեարկեք ձեր օգտին»։ 

Նշենք, որ այսօր՝ հունիսի 7-ից մեկնարկել է արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների քարոզարշավը։