Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ասում ենք՝ յան տուր. Քոչարյանը՝ Փաշինյանին

Ասում ենք՝ յան տուր. Քոչարյանը՝ Փաշինյանին
Քաղաքականություն
13:42, 07 июнь 2021
Ագարակում ընտրողների հետ «Հայաստան» դաշինքի հանդիպման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց․

«Հիմա սա պետք է վերականգնենք, եթե չվերականգնենք, մենք միշտ սենց ենք լինելու՝ պարտված, կզացած, չոքած։ Ու էդ մարդը, որ մեզ այսօր բերել է էս վիճակին, որի դեմքը խորհրդանիշն է, մարմնավորումն է մեր պարտության, այս մարդն ասում է՝ գիտե՞ք, ինձանից պրծում չկա։ Էս փեչատը ձեր ճակատին, ես եմ, պիտի միշտ ես լինեմ, որ ամբողջ երկրին նայեն որպես կզացած, չոքած երկիր։ Հիմա խնդրում ենք, ասում ենք յան տուր, մի կողմ քաշվի էլի, ազատի, որ ավելի պայծառ հույս ունենանք, հավատ ունենանք։ Էսա գալու է՝ ձեզ համոզի, էս անենք, էն անենք, ես եմ, որ կամ։ Գալու են, քանի որ ասելիք չունեն, թե ինչ են արել, դրական ինչ արդյունք ունեն, գալու են, սկսեն ինչ-որ բաներ հորինել իմ մասին, մյուսի մասին՝ Մեղրի հանձնող եմ, չգիտեմ՝ որ թվին ինչ եմ արել։ Երեկ նույնիսկ ասեցի՝ հիշելու են, որ 8-րդ դասարան 2 անգամ դասից փախել եմ՝ իմ բարոյական կերպարը վարկաբեկելու համար։ Հիմա սա է մեր վիճակը։ Էդ երկրորդ մասը շատ կարևոր է՝ վերականգնել մեր համբավը»։

Նշենք, որ նույն հանդիպման ժամանակ քաղաքացին, դիմելով Ռոբերտ Քոչարյանին, ասաց՝ Պարոն Փաշինյան։ Ի պատասխան քաղաքացու՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «վայ-վայ-վայ, էս ինչ ասեցիր»։ Քաղաքացին էլ նորողութուն խնդրեց՝ ասելով․ «Կներեք վիրավորանքի համար, կներեք, որ վիրավորեցի»։

«Լինում է»,- պատասխանեց Քոչարյանը։

Քաղաքացին, շարունակելով խոսքն, ասաց․

«Պարոն Քոչարյան, երբ որ Փաշինյանն ընտրվեց մեծ էյֆորիայով, մեր ինտիլիգենցիան, քաղաքական ղեկավարությունը չէր կարող մի մարդ ղեկավարեր, որը չունի աշխատանքի փորձ, բարոյական մնայուն արժեքներ․․․ Հիմա էսօրվա իշխանությունները ոչ մի կերպ չեն պահպանում ո՛չ անհրաժեշտ պայմանները, ոչ էլ մյուս։ Եվ սա պիտի բերես, մարդկանց գիտակցությանը հասցնես, որ անհնար է էս վիճակով պետություն ղեկավարել»։

Ռոբերտ Քոչարյանն էլ ասաց․

«Հիմա մենք դրա համար այստեղ ենք և դիմում ենք ձեզ, որ դուք, ձեր հարևաններին, ձեր ընկերներին, ձեր շրջապատին համոզեք, թե ինչ է պետք անել։ Գիտակցում եմ նաև, որ կա բնակչության մի մաս նաև, որ դեռ շարունակում է հավատալ, նույնիսկ չես հասկանում, թե ոնց է կարելի հավատալ հատկապես մեկ իշխանության և մեկ մարդու, որ օրը 5 անգամ կարա ստի։ Ուղղակի սուտը դարձել է առօրյայի մի շատ պարզ երևույթ, և մենք անթույլատրելի հանդուրժող ենք դարձել իշխանավորի ստերի նկատմամբ։

Այ, սա չպետք է լինի։ Իշխանավորի կողմից, պաշտոնյայի կողմից սուտը պետք է ուղղակի բացառվի։ Այդ մարդը պաշտոնից պետք է հեռացվի ուղղակի նույն պահին, նույն վայրկյանին, որովհետև մենք տեսանք ստի ավերիչ և քայքայիչ հետևանքները։ Ու ամենից վատ գիտե՞ք՝ ինչն է, երբ ինչ-որ մեկը սուտ է ասում, ու ոչ մեկը չի հավատում, էդ ստից վնաս առանձնապես չկա, դե, հիմա սուտ է, թող ստի։ Բայց երբ մարդը ստում է, և բնակչության մի զգալի մասը հավատում է, սա նշանակում է՝ այդ բնակչության մի զգալի մասը այդ ստով է առաջնորդվում իր քայլերում, իր գործունեության մեջ, իր առօրյայում, իսկ ստի վրա չես կարող բան կառուցել։

Էն գլխից ստի վրա կառուցած շենքը փլվելու է։ Մենք հիմա այդ ստերի հետևանքների դառը համն ենք առնում։ Այստեղ կարող եմ մի բան ասել, որ այս թիմը հասնելու է նրան, որ պաշտոնյայի ստի համար քրեական պատասխանատվություն սահմանվի Հայաստանում»։