Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոմանք ուզում են կրեն, մենք ձեր անունից ստացած մանդատներով ամեն ինչ կանենք, որ ոմանք կրեն իրենց պատիժը քրեկատարողական հիմնարկներում․ Փաշինյան

Ոմանք ուզում են կրեն, մենք ձեր անունից ստացած մանդատներով ամեն ինչ կանենք, որ ոմանք կրեն իրենց պատիժը քրեկատարողական հիմնարկներում․ Փաշինյան
Քաղաքականություն
14:38, 07 июнь 2021
«Ես ձեզ կոչ եմ անում հունիսի 20-ին գնալ ընտրական տեղամասեր և քվեարկել ՀՀ քաղաքացիության օգտին, ինքնիշխանության օգտին , անվտանգության օգտին և ապագայի օգտին։ ՀՀ-ում կա ապագա»,- այսօր փարաքարցիների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ 

«Մենք բոլորին տալիս ենք օրինական դաշտում, հավասար միջավայրում աշխատելու հնարավորություն, բայց պետությունն ու պետականությունն սկսում է հարկեր վճարելու քաղաքացու պատրաստակամությունից։ Անվտանգությունը նշանակում է բյուջետային ծախս, որովհետև ամենամեծ խայտառակությունը երրորդ հանրապետության պատմության մեջ եղել է և շարունակում է մնալ՝ դուք հասկանում եք, պատերազմող երկրի մեջ գտնվող պետության բանակը եղել է բարեգործությունների առարկա։ Մեզ ասում են զինվորի սննդի վրա ինչի եք փող ծախսել, իսկ որ մարդիկ գալիս, մտնում էին զորամասեր կոնֆետ էին շպրտում, զինվորներն էլ այդ կոնֆետների հետևից վազում էին՝ դու դրանից պիտի ինքնդ քեզ գնդակահարեիր»,- նշեց Փաշինյանը կրկին անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն խոսքին, որ եթե ինքը լիներ գերագույն հրամանատարը՝ ապա ինքն իրեն կգնդակահարեր պատերազմից հետո ստեղծված այս իրավիճակում։

Վարչապետի պաշտոնակատարի համոզմամբ ՀՀ բանակը եղել է բարեգործության առարկա և հենց դա է ամենամեծ ձախողումը եղել մեր հանրապետության․ «Բանակին 10,000 դոլարի ՈՒԱԶ էին նվիրում, իրենք իրենց 80,000 դոլարի ռեկլամ էին անում»,- ասաց նա։ 

«Ոմանք ուզում են կրեն, մենք ձեր անունից ստացած մանդատներով ամեն ինչ կանենք, որ ոմանք կրեն քրեկատարողական հիմնարկներում և Հայաստանի ունեցած պարտքը վերադարձնեն։ Ներողություն եմ խնդրում, որ մինչև հիմա այդ ամեն ինչը չենք արել»,- եզրափակեց Փաշինյանը։