Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեղրիի միջանցքը մեզ համար հնարավորություն է՝ այդ խաղաքարտը ուրիշ խաղացողների հետ միասին օգտագործելու․ Քոչարյան

Մեղրիի միջանցքը մեզ համար հնարավորություն է՝ այդ խաղաքարտը ուրիշ խաղացողների հետ միասին օգտագործելու․ Քոչարյան
Քաղաքականություն
15:18, 07 июнь 2021
Մեղրիում ընտրողների հետ «Հայաստան» դաշինքի հանդիպման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց․

«Քանի որ ես երկար ժամանակ բանակցել եմ ադրբեջանցիների հետ, ես լավ գիտեմ, թե իրենք ինչ նկատի ունեն «միջանցքի» տակ։
Միջանցքը կոմունիկացիաների աշխատանքը չի։ Միջանցքը նշանակում է մեկ բան․ որ Հայաստանի սուվերենությունը այդ տարածքի վրա պիտի սահմանափակվի ինչ-որ տեղ, և այլ սյուբեկտների՝ Ադրբեջանի, Թուրքիայի կամ մեկ այլ սուբյեկտների զդեցությունը և սուվերենությունը այդ տարածքի վրա պիտի մեծանա։ Սա է, ուրիշ բան չի նշանակում։ Եթե զուտ տրանսպորտային բաց, ես էլ կողմ եմ, որ երկաթուղին աշխատի, մենք երբեք դեմ չենք եղել, հակառակը, մեզ որ ասում էին, մենք ասում էինք՝ իսկ մենք ե՞րբ ենք երկաթուղին փակել։ Իրենք են փակել։ Իրականում, մենք ոչ Թուրքիայի սահմանն ենք փակել, ոչ էլ այս։ Էն կողմից են փակված։ Եվ Հայաստանի շրջափակումը սկսվել էր դեռ 88 թվից։ Հենց Ղարաբաղյան շարժումը սկսվեց, այդ ժամանակ սկսվեց նաև շրջափակումը։

Որևէ միջանցքի մասին մենք չպետք է բանակցենք, բայց մենք պետք է հասկանանք նաև, քանի որ այդպիսի հետաքրքրություն կա, դա մեզ համար վտանգ է, բայց նաև հնարավորություն է՝ այդ խաղաքարտը ուրիշ խաղացողների հետ միասին օգտագործելու»։