Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում ընտրությունների կեղծման թեման փակված է․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում ընտրությունների կեղծման թեման փակված է․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
17:48, 07 июнь 2021
«Հայաստանում ընտրությունների կեղծման թեման փակված է, ուղղակի դուք պետք է թույլ չտաք, որ դա վերաբացվի։  Մեր քաղաքական ուժի հաղթանակն ընտրություններում երաշխավորում է, որ դուք ընտրություններում կձևավորեք այնպիսի կառավարություն, որը դուք եք ուզում։ Իսկ ձեզ հայտնի ուժերին տված ամեն մի քվեն նշանակում է, որ դուք դուռ եք բացում, որպեսզի քաղաքացին զրկվի սեփական երկրում տեր լինելու իրավունքից»,- այսօր Մեծամորում իր հերթական ելույթն ունեցավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
 
Փաշինյանն անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ դուելի մասնակցելու հրավերին՝ նշեց․ «Նրանք այսօր դուելից ու զենքից են խոսում, որովհետև քաղաքականության մեջ գործելու միայն մեկ մեթոդ գիտեն՝ գնդակահարելու մեթոդը։ Նրանք ՀՀ քաղաքացիներին են հրավիրում դուելի՝ մենամարտի, և ես կասկած չունեմ, որ ՀՀ քաղաքացին հունիսի 20-ին կընդունի այդ մարտահրավերն ու ջախջախիչ պարտության կմատնի բոլոր նրանց ովքեր համարձակվում են կասկածի տակ դնել ՀՀ քաղաքացու իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում»։