Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրություններին

Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրություններին
Քաղաքականություն
16:10, 15 апрель 2023
Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը հայտնել է, որ պատրաստվում է մասնակցել Երևանի քաղաքապետի ընտրություններին։

«Սիրելի երևանցիներ, ընկերներ ու համաքաղաքացիներ, համոզված եմ գիտեք, որ իմ երազանքները կապված են Երևանի հետ, ու իմ ամենօրյա աշխատանքն ու ազնիվ ցանկությունը մեր Մայրաքաղաքը միասին ավելի ապահով, մշակութային, հարմարավետ, զարգացող և Կանաչ համայնք դարձնելն է։

Շուտով կհայտարարվեն Երևանի ավագանու ընտրությունները, և ուզում եմ ինձ և մեր մասնագետների թիմին մաղթեք հաջողություն առաջիկա ընտրություններում, ինչպես նաև մեր սիրասուն Երևանի համար այս կարևոր շրջափուլում մեր համատեղ երազանքներն ու քաղաքաշինական իղձերը կյանքի կոչելու դժվարին, պատասխանատու, բայց նաև անչափ հաճելի գործում»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Մնացականյանը։