Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանն իր էությամբ շատ հոյակապ պատասխան տվեց, իսկ ես Փաշինյանի բանավեճի հրավերը մերժեցի՝ խղճահարությունից ելնելով․ Լևոն Տեր-Պետրոսյան

Քոչարյանն իր էությամբ շատ հոյակապ պատասխան տվեց, իսկ ես Փաշինյանի բանավեճի հրավերը մերժեցի՝ խղճահարությունից ելնելով․ Լևոն Տեր-Պետրոսյան
Քաղաքականություն
19:33, 07 июнь 2021
Այսպիսի դաժան պարտությունից հետո, երբ սովորական, նորմալ ազգերը սթափության պահ են ապրում՝ հասկանալով պահի լրջությունը,  հակառակը, մենք այդ պահն օգտագործում ենք երկրի վիճակն ավելի խորը փոսը նետելու համար. «Հայ Ազգային Կոնգրեսի» նախընտրական քարոզարշավի մեկնարկին ասաց  կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:  

Լևոն Տեր-Պետրոսյանը հորդորեց որևէ մեկի ազնիվ խոսքին չհավատալ՝ ո՛չ Փաշինյանի, ո՛չ Քոչարյանի, քանի որ տեսել ենք, թե ինչ է արժեցել նրանց ազնիվ խոսքը ժողովրդի վրա․ «Աստվածաշնչի վրա կերդվեն, Ղուրանի վրա կերդվեն, մեկ է։ Եթե որևէ մեկը հավատում է նրանց որևէ խոսքի, ես կարող եմ կասկածել այդ մարդու խելքի վրա»։

Նա անդրադարձավ նաև իր և Ռոբերտ Քոչարյանի՝ Նիկոլ Փաշինյանի բանավեճի հրավերը մերժելուն և նշեց, որ Քոչարյանն իր ոճով կամ իր էությամբ շատ հոյակապ պատասխան տվեց և ասաց՝ ինքը Փաշինյանին ոչ թե բանավեճի, այլ մենամարտի է հրավիրում․ «Ի դեպ, ցանկացած զինատեսակով՝ պարսատիկից մինչև ատոմային ռումբ։ Ես մերժեցի Փաշինյանին ուղղակի խղճահարությունից ելնելով, որովհետև այդ բանավեճը կարող էր նրա համար ինքնասպանություն լինել։ Այդ ես չեմ ասում, ինքն է ասել 2009թ․, որ առաջին նախագահը շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»։