Վլադիմիր Պուտինն ու Շառլ Միշելը քննարկել են ԼՂ-ում տիրող ներկայիս իրավիճակը

Քաղաքականություն
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ հանգամանորեն քննարկվել են Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունները, ինչպես նաև միջազգային մի շարք հրատապ խնդիրներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում տիրող ներկայիս իրավիճակը։
«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների հետագա հետևողական իրականացման կարևորությունը: Առաջնային խնդիրներից նշվել են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, բնակչության հումանիտար խնդիրների լուծումը։ Շառլ Միշելը աջակցություն է հայտնել կատարվող աշխատանքներին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահների գծով», – գրված է Կրեմլի տարածած հաղորդագրությունում։