Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Փաշինյան ջան, Լևոն Տեր-Պետրոսյանը Դաշնակցությունը փակեց, մի հատ էլ դու փակի, էլի». Արմավիրցիների պահանջը' Փաշինյանին

«Փաշինյան ջան, Լևոն Տեր-Պետրոսյանը Դաշնակցությունը փակեց, մի հատ էլ դու փակի, էլի». Արմավիրցիների պահանջը' Փաշինյանին
Քաղաքականություն
20:40, 07 июнь 2021
«Այսօր շատերը գլուխ էի գովում ղարաբաղյան առաջին պատերազմում տարած հաղթանակով: Բայց ո՞ւր էր այդ հաղթանակից հետո ժողովրդի վայելքը: Այդ հաղթանակը նրա համար էր, որ մի քանի հոգի իրենց վզերը հաստացնե՞ն: Նրա համար էր, որ մի քանիսի լակոտները միլիոնատեր կամ միլիարդատեր դառնա՞ն: Նրա համար էր, որ սեփական ժողովրդին ստրկացնե՞ն: Նրա համար էր, որ հաղթանակած ժողովուրդը վախենա՞ր տնից դուրս գալ»,- այսօր Արմավիր գյուղում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ հաղթանակը մսխվել է քյաբաբանոցներում, խաշանոցներում ու բանկային հաշիվներում. «Մենք թույլ չենք տալու, որ մեզ ամեն ստահակ մեղադրանք առաջադրի…Ինչու ենք մենք պարտվել պատերազմում, որովհետեւ ՀՀ քաղաքացին 25 տարի պարտվել է սեփական երկրում»:

Փաշինյանն անդրադարձավ գերիների հարցին. «Մենք այսօր չենք կարողացել լուծել գերիների հարցը: Բայց դուք նաեւ պիտի գիտակցեք, որ գերիների հարցն այսօր ուզում են մեր պետության եւ մեր ժողովրդի դեմ օգտագործել՝ անհամաչափ զիջումներ պարտադրելու համար: Այո՛, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, ինքնիշխանության համար: Նրանք մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր անկախությունն ու ինքնիշխանությունը»: