Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչու՞ է Արսենյանի հետ բանավիճում Մանուկյան Գեղամը

Ինչու՞ է Արսենյանի հետ բանավիճում Մանուկյան Գեղամը
Քաղաքականություն
22:31, 07 июнь 2021

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրել է.

«Այս նկարում կարող եք տեսնել միմյանց հետ բանավիճող մի քանի քաղաքական գործիչների, որոնց թվում են ՔՊ ներկայացուցիչ Գուրգեն Արսենյանը և Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը։ 

Ինչպես հիշում եք՝ Ռոբերտ Քոչարյանն անձամբ հայտարարել էր, որ իրենք «հողատու և դավաճան ՔՊ-ականների» հետ բանավիճելու բան չունեն։ 

Հիմա հարց․ ինչու՞ է Արսենյանի հետ բանավիճում Մանուկյան Գեղամը․ 

տարբերակ 1.  Գեղամ Մանուկյանը չի ենթարկվում Հայաստան դաշինքի որոշումներին։ 

տարբերակ 2.  Իրականում «հողատու դավաճանների հետ բանավիճելու բան չունենալու» մասին թեզը Ռոբերտ Քոչարյանի պատրվակն է՝ բանավեճից խուսափելու իրական պատճառը՝ յուր ամենասովորական ու իրեն այդքան սազական վախը  քողարկելու համար։ 

Ո՞ր տարբերակն է ավելի իրատեսական»