Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում խաղաղ կարգավորումը տապալելու մասին մեղադրանքները այլ բան չեն, քան Ադրբեջանի ագրեսիայի հիմնավորում ու արդարացում․ քաղաքական վերլուծաբան

Հայաստանում խաղաղ կարգավորումը տապալելու մասին մեղադրանքները այլ բան չեն, քան Ադրբեջանի ագրեսիայի հիմնավորում ու արդարացում․ քաղաքական վերլուծաբան
Քաղաքականություն
11:29, 08 июнь 2021
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ադրբեջանը կարծում եմ հաճույքով է հետեւում, թե ինչպես են Հայաստանի ներքաղաքական պայքարում հնչում խաղաղ կարգավորումը տապալելու մեղադրանքներ: Ընդ որում բոլորովին կարեւոր չէ, թե ով ում հասցեին է դա հնչեցնում: Հայաստանում խաղաղ կարգավորումը տապալելու մասին մեղադրանքները այլ բան չեն, քան Ադրբեջանի ագրեսիայի հիմնավորում ու արդարացում: Հասկանու՞մ են դա անողները: Իհարկե հասկանում են: Բայց նրանց համար դա կարեւոր չէ: Կարեւոր են անձնական հավակնությունները, եւ գլխավորը՝ կարեւոր է Ռուսաստանին մաքրելը, թեկուզ դա արվում է Ադրբեջանին «մաքրելու» գնով:

Կրկնեմ, ներքին շրջանառության «հեքիաթ» է, թե Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը հանկարծ իրենք իրենց ընդվզեցին Տեր-Պետրոսյանի դեմ ու իրենց անհամաձայնությամբ տապալեցին կարգավորումը: 

1996 թվականի նախագահի ընտրությունից հետո Ռուսաստանում սրվել էր իշխանության հարցը, որովհետեւ վերնախավի համար պարզ էր՝ Ելցինը սրընթաց դառնում է անկենսունակ: Այդ շրջանում, Արցախի հարց կարող էր կարգավորվել կամ առանց Ռուսաստանի, կամ Ռուսաստանը իր ամբողջ ներուժն օգտագործելու էր իր երկրորդական դերով կարգավորում թույլ չտալու համար: Իսկ ինչպե՞ս, ու՞մ վրա էր առավելագույնը տարածվում Ռուսաստանի ներուժը՝ իհարկե Հայաստանի:

Ըստ այդմ, պետք է թերեւս կամ «իրերը կոչել իրենց անուններով, ինչպես իր 2007 թվականի հոկտեմբերի 23-ի հանրահավաքի ելույթը վերնագրել էր ակտիվ քաղաքականություն վերադարձող Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը, կամ վերջ տալ գոնե այդ հարցում ոչ լրիվ ճշմարտություններ ասելով պատերազմի պատասխանատվությունը Հայաստանի վրա դնելուն:

Հայաստանի վրա է ավելի քան քառորդ դար աշխարհաքաղաքական վերափոխման եւ պատերազմի սպառնալիքի անհամարժեք գնահատման եւ դրան պատրաստ չլինելու պատասխանատվությունը»: