Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքը մերժեց Քոչարյանին՝ չնայած նրա դաշինքին միացած համայնքապետերի բոլոր ջանքերին

Սյունիքը մերժեց Քոչարյանին՝ չնայած նրա դաշինքին միացած համայնքապետերի բոլոր ջանքերին
Քաղաքականություն
11:40, 08 июнь 2021
Երեկ Կապանում Քոչարյանի հանրահավաքը ևս անցել է բավական սակավաթիվ մասնակիցներով, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Կապանի քաղաքապետը կարելի է ասել, սատարում է «Հայաստան» դաշինքին։ 

Եվ սա այն դեպքում, երբ Քոչարյանի ցուցակում հանգրվանած Սյունիքի համայնքապետերը վարչական լծակներ ունեն, իսկ դե Վահե Հակոբյանն էլ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի սեփականատերերից է և աշխատակիցների վրա լծակներ ունի։

Սյունիքում տեղի ունեցածը սյունեցիների պատասխանն է Քոչարյանին՝ Փաշինյանի դեմ հայհոյանքներով ակցիաների և խուլիգանության կազմակերպման համար։

Արդեն տեղեկացրել ենք, որ Գորիսում այսօրվա հանրահավքը ևս խիստ սակավամարդ է։

Այսպիսով Քոչարյանը Սյունիքում ֆիասկո ապրեց, չնայած ակնկալում էր հզոր մեկնարկ։