Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ցուցադրել տեսանյութ, որտեղ թուրքական բայրաքթարներով ռմբահարում են մեր զինվորներին, եւ դա օգտագործել որպես նախընտրական քարոզ, ոչ այլ ինչ է, քան սրբապղծություն, անհայրենիքություն ու թրքություն․ Արթուր Հովհաննիսյան

Քաղաքականություն
13:51, 08 июнь 2021
ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«ՀայասՊան դաշինքը  նախընտրական քարոզչության համար տրամադրված եթերաժամանակը երեկ օգտագործեց բացառապես ալիեւին եւ ադրբեջանցիներին հաճույք պատճառող տեսանյութեր ցուցադրելու համար։ 

Հեռուստաընկերություններով ժողովրդին ցուցադրել տեսանյութ, որտեղ  թուրքական բայրաքթարներով ռմբահարում են մեր զինվորներին, եւ դա օգտագործել որպես նախընտրական քարոզ, ոչ այլ ինչ է, քան սրբապղծություն, անհայրենիքություն ու թրքություն»։