Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արդար Հայաստան»․ փաստաբան Նորայր Նորիկյանը կուսակցություն է հիմնադրում

«Արդար Հայաստան»․ փաստաբան Նորայր Նորիկյանը կուսակցություն է հիմնադրում
Քաղաքականություն
17:18, 19 февраль 2021
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իր գաղափարակից ընկերների հետ հիմնադրում է «Արդար Հայաստան» կուսակցությունը։

«Հարգելի՛ բարեկամներ,
Վաղը՝ փետրվարի 20-ին, ինձ համար ամենապատասխանատու ու ճակատագրական օրերից մեկն է:
Շուրջ երկու տարվա քննարկումների, բանավեճերի, վերլուծությունների և հետևությունների արդյունքում իմ գաղափարակից ընկերների հետ միասին հիմնադրելու ենք «Արդար Հայաստան»  կուսակցությունը:

Կուսակցության բոլոր հիմնադիրներին, հյուրերին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում եմ Ժամը 11:00-ին լինել տեղում՝
Հասցե՝ Ք. Երևան, Մովսես Խորենացու փողոց, 15 շենք
«Էլիտ պլազա» բիզնես կենտրոն, 2-րդ հարկ:

հավասարակշռված, հաստատուն ու վճռական քայլերով շարժվում ենք առաջ:

Միացի՛ր «Արդար Հայաստան» կառուցելու արժանապատիվ գործընթացին»։