Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի նախագահի խոսնակը հրաժարվում է մեկնաբանել Վիտալի Բալասանյանի մասնակցությունը Քոչարյանի հանրահավաքին

Արցախի նախագահի խոսնակը հրաժարվում է մեկնաբանել Վիտալի Բալասանյանի մասնակցությունը Քոչարյանի հանրահավաքին
Քաղաքականություն
14:13, 08 июнь 2021
Արցախի Նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը, Civic.am-ի հարցին ի պատասխան, հրաժարվեց մեկնաբանել աշխատանքային ժամին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի մասնակցությունը՝  Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հանրահավաքին։

Հիշեցնենք, որ այսօր, Գորիսում մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հանրահավաքը և բեմից քիչ հեռու կանգնած էր նաեւ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Արցախի ԱԽ քարտուղարի պատշտոնը ապաքաղաքական է և չի կարող օգտագործվել որևէ կուսակցության քարոզարշավի ժամանակ կամ քարոզչական նպատակով։ 

Լուսինե Ավանեսյանը հրաժարվեց պատասխանել նաև մեր հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ Արայիկ Հարությունյանի բոլոր այցերի ժամանակ Վիտալի Բալասանյանը ուղեկցում է, արդյո՞ք դա վերահսկելու փորձ է։