Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բոլոր նվիրատուների անունները և նվիրաբերված գումարի մասին ինֆորմացիան օրենքի պահանջով տեղադրվում է ԿԸՀ պաշտոնական կայքում․ Վահագն Ալեքսանյան

Բոլոր նվիրատուների անունները և նվիրաբերված գումարի մասին ինֆորմացիան օրենքի պահանջով տեղադրվում է ԿԸՀ պաշտոնական կայքում․ Վահագն Ալեքսանյան
Քաղաքականություն
14:31, 08 июнь 2021
ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Որոշ վայ-լրատվամիջոցներ ու տելեգրամյան անանուն ալիքներ կրկին զբաղված են մատից սենսացիա ծծելու ու արտանետելու բուռն գործունեությամբ։ 

Ինչպես գիտեք՝ օրեր առաջ տեղի է ունեցել ՔՊ նախընտրական դրամահավաքը, որի ընթացքում հյուրերը գումարներ են նվիրաբերել նախընտրական քարոզարշավի համար, ինչպես գիտեք ԲՈԼՈՐ նվիրատուների անունները և նվիրաբերված գումարի մասին ինֆորմացիան ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՈՎ տեղադրվում է ԿԸՀ պաշտոնական կայքում։ 

Հիմա վայ-լրատվամիջոցներն ու տելեգրամյան անանուն ու անհասցե ալիքները վերցրել են ԲԱՑ ՈՒ ՀԱՍԱՆԵԼԻ այս ինֆորմացիան ու գաղտնիության, սենսացիոն լինելու քողի տակ փորձում են մատուցել հանրությանը՝ որպես գաղտնի, ծածուկ մի բան։ 

Առաջարկում եմ, որ այդ լրատվամիջոցները դրա փոխարեն հենց իրենց գործունեության ֆինանսավորման մասին մի երկու տող գրեն»։