Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դուք եք որոշելու Հայաստանի ճակատագիրը. Մենք իշխանությունը վերադարձնում ենք ձեզ. Փաշինյան․ Տեսանյութ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում այսօր` հունիսի 9-ին, այցելեց Շիրակի մարզի Պեմզաշեն համայնք:

Նա շնորհակալություն հայտնեց հավաքվածներին աջակցության համար: «Մենք ձեր կողմից ստացած իշխանությունը պահել ենք ձեզ համար, որպեսզի վերադարձնենք ձեզ»,- հայտարարեց նա և հավելեց, որ ընտրողներն են որոշելու ոչ միայն քաղաքական գործիչների, այլև Հայաստանի ճակատագիրը:

Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ ընտրողները կքվեարկեն թիվ 3 քվեաթերթիկի օգտին: «Եթե դուք մեզ տրված թավշե մանդատը փոխարինեք պողպատե մանդատով, մենք իրար հետ կհասնենք բազմաթիվ հաջողությունների: Մենք ամբողջ հոգով և սրտով նվիրված ենք Հայաստանի Հանրապետությանը և ՀՀ քաղաքացիներին»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Առավել մանրամասն` տեսանյութում: