Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բոլորիցդ ներողություն եմ խնդրում, որ մինչև այժմ ի վիճակի չենք եղել գերիների վերադարձի հարցը լուծել. Որևէ կասկած չունեմ, որ մենք այս խնդիրը լուծելու ենք․ Փաշինյան․ Տեսանյութ

Բոլորիցդ ներողություն եմ խնդրում, որ մինչև այժմ ի վիճակի չենք եղել գերիների վերադարձի հարցը լուծել. Որևէ կասկած չունեմ, որ մենք այս խնդիրը լուծելու ենք․ Փաշինյան․ Տեսանյութ
Քաղաքականություն
15:11, 09 июнь 2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում այսօր` հունիսի 9-ին, Շիրակի մարզի Ազատան համայնքում առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր նահատակների հիշատակը:

Անդրադառնալով գերեվարվածների թեմային` նա ներողություն խնդրեց, որ մինչև այժմ խնդիրը չի լուծվել. «Բայց արվել է առավելագույնը: Ինչքան մանրամասն ենք խոսում այս խնդրի մասին, այնքան լուծումն ուշանում է: Ես ուզում եմ ասել, որ ես ամենօրյա ռեժիմով և նույնիսկ ճանապարհներին այդ թեմայով աշխատում եմ: Ես որևէ կասկած չունեմ, որ մենք այդ խնդիրը լուծելու ենք»:

Փաշինյանը բոլորին համբերություն մաղթեց. «Կլինեն կոնկրետ արդյունքներ, դա ժամանակի հարց է: Հանձնարարել եմ պաշտոնապես փոխանցել մեր առաջարկը. իմ որդին պատանդի կարգավիճակով պատրաստ է մեկնել Բաքու մեր բոլոր գերիների վերադարձի դիմաց: Հանկարծ սա չընկալեք, թե վիճակն այդքան հուսահատ է»:

Առավել մանրամասն` տեսանյութում: