Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանեցյանը Արցախը ամբողջությամբ նվիրում էր Ադրբեջանին, Ղրիմը՝ Ռուսաստանին․ տեսնես Քրդստանն ում է տալու․ Ստյոպա Սաֆարյան

Վանեցյանը Արցախը ամբողջությամբ նվիրում էր Ադրբեջանին, Ղրիմը՝ Ռուսաստանին․ տեսնես Քրդստանն ում է տալու․ Ստյոպա Սաֆարյան
Քաղաքականություն
18:09, 09 июнь 2021
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վանեցյանը շատ առատաձեռն «գեներալ» դուրս եկավ. Արցախը ամբողջությամբ նվիրում էր Ադրբեջանին, Ղրիմը՝ Ռուսաստանին...  Տեսնես Քրդստանն ու՞մ է տալու։

Արժե հիշել, որ հեղափոխությունից հետո ինքը Նիկոլ Փաշինյանի կառավարությունում այն առանցքային պաշտոնյան էր, ով, ԱԱԾ տնօրենի կարգավիճակի համար աննախադեպ հայտարարություն արեց, թե ազատագրված տարածքների հաշվին փոխզիջում չի լինելու, դեմ գնալով վարչապետի ու ԱԳ նախարարի հայտարարություններին սիմետրիկ փոխզիջումների անհրաժեշտության վերաբերյալ։

Հետո պատվով չեկիստը միացավ այն մարդուն՝ Սերժ Սարգսյանին, ում բանակցած փաստաթղթով՝ Լավրովի պլանով պատերազմը կանգնեցվեց, ով պատերազմից առաջ իր թիմով 2 և ավել տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանին մեղադրեց փոխզիջման ու հողերը տալու մեջ, այդ պլանի ստորագրումից հետո Փաշինյանին մեղադրեց կապիտուլյացիա ստորագրելու ու հողատվության մեջ, իսկ պատերազմից հետո ասեց, թե ինքը հողերը ռուսական պլանով տալուն կողմ էր, Փաշինյանը՝ դեմ։ Պարզվեց, որ գերիներին վերադարձնելու նրանց օրիգինալ ու անպատիվ ծրագիրը հային հայու դիմաց փոխանակելն է, բայց իհարկե ոչ սեփական երեխաների հաշվին, իսկ կազինոյի դեմի փողոցով անցած էլ չկան...

Այո, այս ամենը կոչվում է «պատիվ ունեմ...»։