Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատ Միրզոյանի և Բայրամովի բանակցությունների եզրափակիչ փուլին կմասնակցի Բլինքենը. ԱՄՆ Պետդեպ

Արարատ Միրզոյանի և Բայրամովի բանակցությունների եզրափակիչ փուլին կմասնակցի Բլինքենը. ԱՄՆ Պետդեպ
Քաղաքականություն
11:00, 04 май 2023
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը բանակցությունների եզրափակիչ փուլը կանցկացնեն ԱՄՆ-ում՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։

«Պետքարտուղար Բլինքենը կմասնակցի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ խաղաղության համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունների եզրափակիչ փուլին, որը տեղի կունենա Վաշինգտոնի ժամանակով 13:45-ին Ջորջ Շուլցի անվան Արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում»,- ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ: