Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռիքերը Հայաստանում կքննարկի երկկողմ առաջնահերթությունները և ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր

Ռիքերը Հայաստանում կքննարկի երկկողմ առաջնահերթությունները և ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր
Քաղաքականություն
21:33, 09 июнь 2021
Երևանում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ Հայաստան է ժամանել ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը: 

«Ուրախ ենք Հայաստանում ողջունել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին։ Նա կհանդիպի կառավարության, քաղաքացիական հասարակության ու գործարար դաշտի առաջնորդների հետ՝ քննարկելու երկկողմ առաջնահերթությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերը»,- ասված է հայտարարությունում։