Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ո՛չ անշարժ, ո՛չ շարժական գույք. Նիկոլ Փաշինյանի ունեցվածքը

Ո՛չ անշարժ, ո՛չ շարժական գույք. Նիկոլ Փաշինյանի ունեցվածքը
Քաղաքականություն
14:54, 10 июнь 2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համար Նիկոլ Փաշինյանը չունի ո՛չ անշարժ, ո՛չ շարժական գույք եւ ո՛չ էլ դրամական միջոցներ: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրից:

Նիկոլ Փաշինյանը հայտարարագրել է միայն վերջին 1 տարում իր ստացած եկամուտը՝ 11 մլն 871 հազար 432 դրամ, որը գոյացել է վարչապետի աշխատավարձից: