Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էս ժողովուրդը առաջ էլ էր բանակին ելակ տալիս, բայց ի տարբերություն մեզ, դուք էդ ելակները մկան նման գողանում, տուն էիք տանում․ Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ

Էս ժողովուրդը առաջ էլ էր բանակին ելակ տալիս, բայց ի տարբերություն մեզ, դուք էդ ելակները մկան նման գողանում, տուն էիք տանում․ Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ
Քաղաքականություն
15:34, 10 июнь 2021
«Այս ընտրություններին մեզնից յուրաքանչյուրը պիտի պատասխանի մի հարցի և միևնույն ժամանակ պիտի որոշում կայացնի այդ նույն հարցով։ Անցել են ժամանակները, երբ Հայաստանի քաղաքացին ընդամենը հարցերի պատասխանող պարզ սուբյկետ է։ Հիմա ՀՀ քաղաքացին որոշումներ կայացնող սուբյկետ է և ոչ միայն  որոշել, այլև հետևողականորեն շարունակաբար վճռականաբար գնալ այդ որոշումների կայացմանը»,- այդ մասին այսօր Տաշիրում նախընտրական հանդիպման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այսօր յուրաքանչյուր քաղաքացի հունիսի 20-ին, այսօր էլ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Հայաստանում ապագա կա՞։ 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս հարցը ծագել է մի պարզ պատճառով, որ 2020 թվականին դաժան պատերազմի արդյունքում մեր երազանքները փլուզվել են, մեր հույսերը հարված են ստացել, մեր լավատեսությունը խամրել է, բայց այսօր այս ընտրությունը պիտի օգտագործել, ոչ թե ուղղակի ժողովրդի իշխանությունը վերահաստատելու, այլև ժողովրդի երազանքները վերակենդանացնելու, հույսը հզորացնելու, լավատեսությունը նախկինից էլ ավելի մեծացնելու։

«Որովհետև մենք պատասխանատու ենք այս հայրենիքի համար, մենք պատասխանատու այս երեխաների համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով նաև բանակին ելակ տալու բազմիցս քննարկված թեմայի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․

«Էս ժողովուրդը առաջ էլ էր բանակին ելակ տալիս, բայց ի տարբերություն մեզ, դուք էդ ելակները մկան նման գողանում տուն էիք տանում։ Մի հատ նախկին կոռումպացված գեներալ կա, մեր մասին խոսում է, ասում է այդ ուռոդները, բարեկամ ասա դուք քեզ տեսել ես, որ մեզ ուռոդ ես ասում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։