Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանն ընտրարշավն անցկացնում է Փաշինյանի կառավարության ժամանակ հիմնադրված ընկերություններում

Քոչարյանն ընտրարշավն անցկացնում է Փաշինյանի կառավարության ժամանակ հիմնադրված ընկերություններում
Քաղաքականություն
16:38, 10 июнь 2021
Իր քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանին Հայաստանի տնտեսությունը տապալելու մեջ մեղադրող «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, պարզվում է, նախընտրական քարոզչությունն իրականացնում է նաև հենց Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին հիմնադրված ընկերություններում և գովազդում դրանք։  

Օրինակ՝ այսօր Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզում չրի արտադրությամբ զբաղվող «Արեգի» ընկերություն, սակայն թերևս չի ճշտել, որ այդ ընկերությունը հիմնադրվել է հենց Փաշինյանի կառավարության գործունեության ժամանակ, որին ինքը մեղադրում է տնտեսությունը տապալելու մեջ։ 

Նշենք, որ Արմավիրի մարզում չրի արտադրությամբ զբաղվող «Արեգի» ընկերությունը հիմնադրվել է 2020 թ-ի մայիսին։