Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ակնկալում ենք, որ եռակողմ աշխատանքային խումբը մոտ ապագայում կվերսկսի իր աշխատանքը․ Զախարովա

Ակնկալում ենք, որ եռակողմ աշխատանքային խումբը մոտ ապագայում կվերսկսի իր աշխատանքը․ Զախարովա
Քաղաքականություն
21:13, 10 июнь 2021
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Հայաստանին ու Ադրբեջանին  կոչ է արել զսպվածություն դրսևորել և թուլացնել լարվածությունը, ինչպես նաև հակասությունները լուծել բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով։ Նա նաեւ հույս է հայտնել, որ  Մոսկվայի, Երևանի և Բաքվի մասնակցությամբ աշխատանքային խումբը կվերսկսի իր գործունեությունը։

«Ակնկալում ենք, որ եռակողմ աշխատանքային խումբն առաջիկայում կվերսկսի իր գործունեությունը համաձայն առաջնորդների եռակողմ պայմանավորվածության։ Առաջնորդներն են որոշել նման աշխատանքի ուղղությունը։ Միևնույն ժամանակ, հայ–ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տեղի ունեցող միջադեպերը, իհարկե, չեն նպաստում Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների ընդհանուր ֆոնի կարգավորմանը», – ասել է նա։