Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ․ հայկական կողմն ունի 2 վիրավոր․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ․ հայկական կողմն ունի 2 վիրավոր․ ՀՀ ՊՆ
Քաղաքականություն
07:36, 11 май 2023
Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

«Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Ապա քիչ անց ՊՆ-ն մեկ այլ հաղորդագրությամբ հավելել է․«Ժամը 07:00-ի դրությամբ հայկական կողմն ունի 2 վիրավոր:
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 10-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը, չի համապատասխանում իրականությանը»:
 
Իսկ ահա Ժամը 07:20-ի դրությամբ ՊՆ-ն հաղորդում է, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

«ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասված է հաղորդագրությունում։