Քաղաքացիակենտրոն
լրատվություն

34 անշարժ գույք, 1 մլրդ 420 մլն դրամ, 750 հազար դոլար. Մհեր Սեդրակյանի որդու ունեցվածքը․ ՀԺ

34 անշարժ գույք, 1 մլրդ 420 մլն դրամ, 750 հազար դոլար. Մհեր Սեդրակյանի որդու ունեցվածքը․ ՀԺ
Քաղաքականություն
12:39, 11 июнь 2021
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Սեդրակյանը, որը ՀՀԿ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին է, 34 անշարժ գույք ունի: Նա Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Վերոնշյալ 34 գույքից 1-ը գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում, իսկ 33-ը՝ Երեւանում: Այդտեղ ներառված են 1 բնակարան, 4 հողամաս, 7 ավտոկայանատեղի, 5 խորդանոց, 1 պահեստ, 2 բնակելի տուն, որոնցից մեկը՝ օժանդակ շինությամբ, 7 շինություն, 2 տարածք, 1 ոչ բնակելի տարածք, 1 էստակադա, 1 կրպակ, 1 շենք եւ 1 ծածկ:

Ըստ հայտարարագրի՝ նա շարժական գույք չունի:

Վերջին 1 տարում Սեդրակյանը «Դռագսման Սթոր» ՍՊԸ-ից 239 մլն 301 հազար 200 դրամ շահույթ եւ 5 մլն 400 հազար դրամ աշխատավարձ է ստացել: Բացի այդ, նա եկամտային հարկի վերադարձ է ստացել 12 մլն 594 հազար 800 դրամ:

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Սեդրակյանն ունեցել է 1 մլրդ 420 մլն 630 հազար դրամ եւ 750 հազար դոլար:

Նա 8 ընկերությունում բաժնեմաս ունի. «Դավիթ եւ Էլինա» ՍՊԸ՝ 100 տոկոս, «Դռագսման Սթոր» ՍՊԸ՝ 100 տոկոս, «Դռագսման» ՍՊԸ՝ 100 տոկոս, «Դռագսման Մարկետ» ՍՊԸ՝ 100 տոկոս, «Նարիպրոֆ» ՍՊԸ՝ 50 տոկոս, «Պարս» ՍՊԸ՝ 100 տոկոս, «Բիդեք» ՍՊԸ՝ 75 տոկոս եւ «Բեստ Ֆրենդս» ՍՊԸ՝ 25 տոկոս:

Աղբյուր՝ armtimes.com