Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեկ Արաբկիր վարչական շրջանում մի խումբ հարբած երիտասարդներ փորձել են խոչընդոտել ՔՊ-ի քարոզարշավը

Երեկ Արաբկիր վարչական շրջանում մի խումբ հարբած երիտասարդներ փորձել են խոչընդոտել ՔՊ-ի քարոզարշավը
Քաղաքականություն
12:55, 11 июнь 2021
Երեկ Արաբկիր վարչական շրջանում մի խումբ հարբած երիտասարդներ փորձել են խոչընդոտել ՔՊ-ի քարոզարշավը։ Այս մասին Civic.am-ին հայտնում են ՔՊ-ի իր աղբյուրները։ ՔՊ մի քանի անդամներ և նախկին նախարար Հակոբ Արշակյանը բակային քարոզարշավ անելիս են եղել, երբ նրանց են մոտեցել ակնհայտորեն հարբած 9-10 երիտասարդ և փորձել բռնություն գործադրելով խանգարել հանրահավաքը, սակայն այնքան հարբած են եղել, որ 4 ՔՊ-ականները, դիմելով ինքնապաշտպանության, հեշտությամբ սաստել են նրանց և շարունակել քարոզարշավը։ Հարբած երիտասարդներից ոմանք ունեն վնասվածքներ և տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ քարոզարշավը խանգարելու մեղադրանքով։