Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարտադրանք՝ այսօրվա հանրահավաքի բազմամարդությունն ապահովելու համար. «Ժամանակ»

Պարտադրանք՝ այսօրվա հանրահավաքի բազմամարդությունն ապահովելու համար. «Ժամանակ»
Քաղաքականություն
10:13, 20 февраль 2021
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ այսօր հրավիրված ընդդիմության հանրահավաքը բազմամարդ կազմակերպելու հարցում մեծ վարչական և տնտեսական լծակներ են գործադրվում:

Մասնավորապես՝ նախկին իշխանության հետ ասոցացվող որոշ գործարարներ իրենց աշխատակիցներին պարտադրում են ոչ միայն իրենց, այլ նաև ընտանիքի անդամների ներկայությունը: Ընդ որում՝ այդ մարդկանց քաղաքական նախապատվությունները հաշվի չեն առնվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: