Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Անկախ դիտորդի» դիտորդները Արմավիրում ֆիքսել են ընտրակաշառքի բաժանման դեպք․ Դանիել Իոաննիսյան

«Անկախ դիտորդի» դիտորդները Արմավիրում ֆիքսել են ընտրակաշառքի բաժանման դեպք․ Դանիել Իոաննիսյան
Քաղաքականություն
14:11, 11 июнь 2021
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեկ երեկոյան «Անկախ դիտորդի» երկարաժամկետ առաքելության երկարաժամկետ դիտորդները Արմավիրում ֆիքսել են ընտրակաշառքի բաժանման դեպք, որի դերակատարներին տեսանկարահանել են։

Նշվածի մասին առաքելությունը անհապաղ հայտնել է ոստիկանությանը և քիչ անց ընտրակաշառք բաժանողները ձերբակալվել են։ Մենք չենք բացառում, որ առանց մեր ահազանգի էլ իրավապահներին հայտնի էր հանցավոր դրսևորման մասին։

Նշվածից հետո անհայտ անձինք մեքենաներով հետևել են մեր դիտորդների տեղաշարժին։ Այժմ կատարում ենք անհրաժեշտ քայլեր այդ անձանց բացահայտելու ու մեր դիտորդների անվտագությունը ապահովելու համար։

«Անկախ դիտորդը» շարունակում է հետևել քարոզարշավի ընթացքին և ուժերի ներածին չափերով հակազդել ընտրակաշառքին»։