Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկական ԶՈՒ-ն ոչ թե գնդակոծել է Ադրբեջանի մարտական դիրքերը, այլ միջոցներ է ձեռնարկել ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից իրականացվող ինժեներական աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ

Հայկական ԶՈՒ-ն ոչ թե գնդակոծել է Ադրբեջանի մարտական դիրքերը, այլ միջոցներ է ձեռնարկել ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից իրականացվող ինժեներական աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ
Քաղաքականություն
19:22, 11 июнь 2021
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, ինչը հերթական ապատեղեկատվությունն է. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Հայկական ստորաբաժանումները ոչ թե գնդակոծել են Ադրբեջանի տարածքում գտնվող մարտական դիրքերը, այլ միջոցներ ձեռնարկել՝ Հայաստանի սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացվող ինժեներական աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ։  Մասնավորապես, հունիսի 11-ին Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի սահմանային հատվածում։ Հայկական ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների, ինչից հետո ինժեներական աշխատանքները դադարեցվել են։