Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ադրբեջանի ու Հայաստանի միջև կայուն և արդար խաղաղությանը. Բայդեն

ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ադրբեջանի ու Հայաստանի միջև կայուն և արդար խաղաղությանը. Բայդեն
Քաղաքականություն
12:19, 20 май 2023
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ադրբեջանի ու Հայաստանի միջև կայուն և արդար խաղաղությանը, Ադրբեջանի անկախության օրվան ընդառաջ Իլհամ Ալիևին ուղղված նամակում ասել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը:

«ԱՄՆ-ն կշարունակի խրախուսել Հարավային Կովկասի անվտանգությունն ու զարգացումն ապագա սերունդների համար և կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արդար խաղաղությանը»,- նշված է ուղերձում:

Բայդենը նշել է, որ Ադրբեջանի և Միացյալ Նահանգների գործընկերությունը զարգացում է ապահովել տարածաշրջանում: