ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանին

Քաղաքականություն
Լյուքսեմբուրգում մեկնարկել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը։
Նստաշրջանին մասնակցում է նաև ՀՀ ԱԺ պատվիրակությունը հետևյալ կազմով՝
Անդրանիկ Քոչարյան՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,
Վահագն Ալեքսանյան՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ,
Արուսյակ Ջուլհակյան՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Հիշեցնենք, որ ս․թ․ նոյեմբերի 18-ից 21-ը Մադրիդում կայացած ՆԱՏՕ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին ևս մասնակցել է հայկական պատվիրակությունը, որի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը և Վահագն Ալեքսանյանը մասնակցել են Տնտեսական և անվտանգության հարցերի, Քաղաքական, Գիտության և տեխնոլոգիայի, Ժողովրդավարության և անվտանգության, ինչպես նաև Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստերին։