Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր իմացա, որ ես դոլարային միլիոնատեր եմ. չես մարսելու՝ Պապիկյանը հոդվածի պատվիրատուին

«Այսօր առավոտյան արթնացա ու իմացա, որ ես դոլարային միլիոնատեր եմ: Պարզվում է՝ քանի որ այս օրերին որ համայնք, որ մարզ մտնում ենք, միլիարդավոր դրամների մեր կատարած աշխատանքի մասին ենք խոսում, հասկանում են, որ լավ չի գնում գործերը, ու երևի գցել-բռնել են, որ պիտի արատավորեն իմ բարի անունն ու պատիվը»,- հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:

Նա նշեց, որ ինքն այսօր դիմելու է Դատախազություն զրպարտության համար. «Նույն հիմքով արդեն դիմել եմ դատարան»:

Պապիկյանն անդրադարձավ նաև մամուլում այսօր հրապարակված հոդվածներին ու դրանց իրական հիմքերին. «Իրենց ուղեղի մեջ չի մտնում, որ կարելի է տեխնիկական հսկողության համար բարձր վճարել ու փայ չմտնել: Հարգելի թալանչիներ, մեղավորը մենք ենք, որ ամեն մեկիդ անունները չենք տվել, ամեն մեկիդ տեղը ցույց չենք տվել: Քանի որ հասկանում եմ, թե հեղինակը, պատվիրատուն ով է, էդ պատվիրատուին ասում եմ՝ էն, որ ասում էիր, որ իմ հետ գործ եք բռնել, չեք մարսելու, ուրեմն դու չես մարսելու, որ իմ հետ գործ ես բռնել, քթերիցդ եմ բերելու»: