Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես անձամբ կարծիք ունեմ, թե ով է այդ ձայնագրությունն արել. ես համարում եմ դա ստորություն. Ալեն Սիմոնյան

Ես անձամբ կարծիք ունեմ, թե ով է այդ ձայնագրությունն արել. ես համարում եմ դա ստորություն. Ալեն Սիմոնյան
Քաղաքականություն
21:43, 11 июнь 2021
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ի պատասխան հայտնի ձայնագրության մասին հարցին, ասաց, որ ձայնագրությունն արվել է խմբակցության նիստի ժամանակ, որտեղ ներկա են եղել առնվազն 80 պատգամավոր, կառավարության ներկայացուցիչներ, մոտ 100 մարդ։

«Ես անձամբ կարծիք ունեմ, թե ով է այդ ձայնագրությունն արել։ Ես համարում եմ դա ստորություն: Դա ևս մեկ անգամ հօդս է ցնդեցրեց խոհանոցային, «պադյեզդային» խոսակցությունները, թե ինչ-որ մեկը ինչ-որ բան է վաճառել կամ ինչ-որ պայմանավորվածություն է եղել»,- ասաց Սիմոնյանը:


Հիշեցնենք, որՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակել էր «միջազգային սկանդալ» խոստացող ձայնագրությունը, որտեղ Նիկոլ Փաշինյանը խոսում է Արցախի խնդրի մասին։

Ձայնագրությունը, սակայն, հայաստանյան հանրության շրջանում հակառակ ազդեցությունն ունեցավ: Շատերը կարծիք հայտնեցին, որ դա ոչ թե Նիկոլ Փաշինյանի դեմ գործեց, այլ նրա օգտին: