Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատգամավոր Կարեն Համբարձումյանը Նիկոլ Փաշինյանին խնդրել է պարզաբանել՝ «երկրի կադաստրային վկայական» միտքը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանից պարզաբանում է խնդրել վերջինիս կատարած` «երկրի կադաստրային վկայական ձեռք բերելու» արտահայտության մասին:

«Մեզ քննադատում ու ասում էին` ինչի՞ եք Ալմա-Աթայի հռչակագրի վրա հղում անում: Հրաժարումը դրանից նշանակում է հրաժարվել նաեւ կադաստրի վկայականից»,- ասել է ՀՀ վարչապետը:

«Մարդիկ ասում են` տարիներ շարունակ կադաստրի վկայական չենք ունեցել, ի՞նչ է եղել, կարող ենք էլի չունենալ: Մենք համաձայն չենք դրա հետ: Մեզ ադրբեջանամետ են համարում այն բանի համար, որ ասում ենք` պետական սահմանը նաեւ մենք չպետք է հատենք»,- հարցին ի պատասխան` հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները` տեսանյութում: