Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ձեռ եք առնում, Էս տեմպերով հազիվ մի 15-20 տոկոս հավաքենք». Քոչարյանը հավաքել է թիմակիցներին ու բարկացել

«Ձեռ եք առնում, Էս տեմպերով հազիվ մի 15-20 տոկոս հավաքենք». Քոչարյանը հավաքել է թիմակիցներին ու բարկացել
Քաղաքականություն
16:39, 12 июнь 2021
Արտահերթ ընտրություններից առաջ Հայաստանում ակտիվ քարոզարշավ է ընթանում, սակայն վաղուց արդեն բացահայտ է դարձել, որ ընտրությունների հիմնական ֆավորիտները Քոչարյանն ու Փաշինյանն են։ Սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը բացարձակ առաջատար են։

Անկախ նրանից, թե ինչ ռեսուրսների ու ինչ ֆինանսական միջոցների է տիրապետում Քոչարյանը, անգամ դրանց միջոցով չի կարողանում հանրահավաքներին շատ մարդ հավաքել, դրա պատճառով էլ շատ հաճախ փակ դահլիճներում է ելույթ ունենում։

Երեկ հրապարակվեցին Գելափի սոցհարցումերի արդյունքները, որոնք ըստ մեր տեղեկություների կեղծվել էին հենց Քոչարյանի կողմից։

Սակայն ըստ Քոչարյանին մոտ կանգնած մեր աղբյուրի, իրական սոցհարցումների թվերը տեսնելուց հետո Քոչարյանը կատաղել է, կանչել է իր նախընտրական շտաբի ղեկավարներին, թուք ու մուր է տվել ու ասել, որ եթե խելքները գլուխները չհավաքեն էս տեմպերով մաքսիմում 15 կամ լավագույն դեպքում 20 տոկոս ձայն են հավաքելու։