Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Լոնդոն

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Լոնդոն
Քաղաքականություն
23:00, 26 май 2023
Աշխատանքային այցով 2023 թվականի հունիսի 6-9-ը Լոնդոն (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) կգործուղվի   Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ ԱԺ պաշտոնական կայքից։

Բացի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից՝ պատվիրակության կազմում են ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը,  Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, նույն  խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ինչպես նաեւ ԱԺ նախագահի խորհրդականը, մամուլի քարտուղարն ու ԱԺ աշխատակազմի այլ ներկայացուցիչներ։